Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,  անրադառնալով  2022 թվականի օգոստոսի 26-ին  Արցախի  Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերում  տեղի ունեցած իրադարձություններին՝  հայտարարում է․

Հայկական  Արցախ նահանգը՝  համաձայն միջազգային իրավունքի, 1920 թվականից  ի վեր Հայաստան պետության մաս է, որի շարունակականությունը այսօրվա  Արևմտյան Հայաստանի Հանրապետությունն է։

Արցախը իր ողջ տարածքով հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Հանրապետության ինքնավար նահանգ՝ համաձայն 2021 թվականի փետրվարի 25-ին  ԱՀՀ-ի   ընդունված օրենքի։

1991 թվականին ձևավորված Հայաստանի Հանրապետությունը իրավական ոչ մի հիմք չունի ներկայացնելու Արցախի բնիկ ժողովրդին, հետևաբար,  2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի  և Ադրբեջանի  ղեկավարների կողմից  ստրագրված փաստաթուղթը  իրավական  ոչ  մի ուժ չունի։

Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանը  դատապարտում է  Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնիկ հայ ժողովրդի  բռնի տեղահանումը,  որը  հանգեցրեց  ստիպողական արտագաղթի։

Հաշվի առնելով  կատարված անօրինությունները՝ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը իրեն իրավունք է վերապահում ազատագրելու իրեն պատկանող  Արցախի  նահանգի տարածքները։   

 05․09․2022 թ․ ԿԱՐԻՆ