2019թ. սեպտեմբերին մեկնարկած Ամարասի վանական համալիրի վերականգնման ծրագիրը այժմ գտնվում է իր վերջին՝ 3-րդ փուլում։ 

«Լույս» հիմնադրամից հայտնում են, որ վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընդհանուր ծավալը շուրջ 420 մլն ՀՀ դրամ է, որից այս պահին արդեն կատարվել է 276 մլն դրամի աշխատանք:

Հիշեցնենք, որ աշխատանքները վերահսկվում են պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասնագիտացում ունեցող նախագծային կազմակերպության կողմից: Ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2023թ-ի գարնանը:

Ծրագրի նպատակն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները համալիրի լիարժեք օգտագործման համար` նոր շունչ տալով հայ ժողովրդի համար կարևորագույն պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանին, որն այսօր կանգնած է Արցախի քրիստոնեական արժեքների պահպանման առաջնագծում:

Ամարասի վանական համալիրը հերթական պատմական ապացույցն է, որ այդ տարածաշրջանում ապրել և ապրելու են միայն բնիկ հայեր, ովքեր նստակյաց կյանք վարելով ստեղծել են նման պատմամշակութային արժեքներ։ Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում մշակութային կոթողի վերականգնման աշխատանքերը և ուղղորդում նրանց վերանորոգել նաև Ջավախքի և Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողները, հակառակ դեպքում թուրքերը  արդեն վաղուց սկսել են դրանց այլափոխման աշխատանքները։