Մի քանի կողմից խոր ձորակներով շրջապատված Անի մայրաքաղաքն ունեցել է նաև քարայրային բնակատեղիներ, որոնք օգտագործվել են մարդկանց կողմից՝ որպես կացարան։ Այդ քարայրերում եղել են կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, պահեստներ, խանութներ, տապանատներ, երկար ձգվող թունելներ: Անիի քարայրերի ուսումնասիրությունն սկսվել է դեռ 20-րդ դարասկզբին: Այս քարայրերից մեկում հայտնաբերվել է Զաքարյանների օրոք Անիի մեծահարուստ իշխաններից մեկի՝ Տիգրան Հոնենցի տոհմական տապանատունը և եկեղեցին, վերջինս հատկապես ուշագրավ է իր որմնանկարներով: Պահպանվել էր մի փոքրիկ աղջկա գերեզման, որը պեղվել է 1907թ-ին և այնտեղից գտնվել է աղջնակի մետաքսե, ոսկեթելով ասեղնագործված գեղեցիկ զգեստը, գլխաշորը՝ առյուծի և կորյունի ասեղնագործ պատկերով և թռչնապատկերներով զարդարուն բարձ: Ի դեպ, այս զգեստը ցուցադրվում է Հայաստանի Պատմության Թանգարանում:

Անիի քարայրների մեջ ուշագրավ են հատկապես աղավնատները։

Նման աղավնատներ հայտնաբերվել են ինչպես Անիի քարայրային բնակավայրում, այնպես էլ մի շարք այլ հարևան երկրներում։ Հայտնի է, որ դեռ հին ժամանակներից, մարդիկ աղավնիներ են բուծել տարբեր նպատակներով (փոստային, մսացու և այլն): 

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին զարմացնում է ինչպես իր հոգևոր կոթողներով