Բաղեշի Ադիլջևազ գավառում գտնվող Արարատյան թագավորության ժամանակաշրջանի 2700-ամյա Քեֆ ամրոցի հնագիտական ​​պեղումների ժամանակ  հայտնաբերվել են խոհանոց և սպասարկման սրահներ։ 

Քեֆ ամրոցում 50 տարի առաջ սկսված պեղումները ընդհատվել էին և վերսկսվել են անցյալ տարի: Ուրարտուի ​​Ռուսա II թագավորի կողմից կառուցված ամրոցը տեղակայված է Սիփան լեռան ստորոտում՝ Վանա լճին նայող բլրի վրա։ 

Պեղումներին իրականացվում են Վանի Հարյուրամյա համալսարանի հնեաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր Իսմայիլ Ջոշքունի գիտական ​​խորհրդատվության ներքո։

Պեղումների ընթացքում «փղի ոտքեր» կոչվող սյուների վրա հայտնաբերվել է «ուրարտական ​​կապույտ» ներկը, իսկ ամրոցի արևմտյան հատվածում ի հայտ են եկել խոհանոցն ու սպասարկման սրահները։

Ամփոփելով մինչ այժմ կատարված աշխատանքը, Ջոշկունն այսպես է ասել.«Մենք

հայտնաբերել ենք նաև քարերով կառուցված շինության 70-80 սմ բարձրությամբ պատեր, որը թվագրում ենք մ.թ.ա. 2700 թվականին։ Կառուցի ներսում հայտնաբերվածը ամենայն հավանականությամ խոհանոց է եղել։ Կարծում ենք, որ ամրոցում առկա է ավելի քան 100 սենյակ»։