Բաքուն հայտարարել է, որ 5 հայ ռազմագերիներ սեպտեմբերի 8-ին փոխանցվել են Հայաստանին՝ օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Նշվում է, որ ռազմագերիներին հանձնելու գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 8-ին հայկական կողմին է վերադարձրել 5 ռազմագերու:

Արևմտյան Հայաստանը ուրախ է հերթական ռազմագերիների խմբին հայրենիքում ընդունելու համար, սակայն հույս է հայտնում, որ դա չի արվել հեթական տարածքային կորուստների դիմաց։ Քանի որ այդ տղաները պայքարել են հանուն հայրենիքի ազատագրության և պաշտպանության, և այսօր նրանց ազատագրած տարածքները չեն կարող հենց այնպես վերադարձվել օկուպանտ Ադրբեջանին։