Այանիս ամրոցի հնագիտական ​​պեղումների ժամանակ ի հայտ եկած սրահում հայտնաբերվել է մոտ 2700 տարվա հնության ամբողջովին պահպանված 

բրոնզե զարդապնակ:

Պրոֆեսոր,  դոկտոր Մեհմեդ Ըշըքլըի ղեկավարությամբ իրականացվող պեղումների ընթացքում ի հայտ են եկել միմյանց հետ կապված 4 նոր սրահներ, որոնցից մեկում էլ հայտնաբերվել է վերոնշյալ զարդապնակը, որը ուրարտական թագավորական ընտանիքն օգտագործել է որպես պատերի և դռների զարդ։

Մետաղական գտածոների վրա աշխատող հնագետ դոկտոր Օղուզ Արասը, նշելով, որ զարդը ​​պեղումների ժամանակ հայտնաբերված եզակի օրինակներից  է, ասել է.

«Ուրարտական թագավորությունը հարուստ էր մետաղահանքերով,  որի ապացույցները մենք տեսնում ենք նմանատիպ զարդերի օրինակով: Այս գտածոն պատի զարդարանք է, որի մեջտեղում և անկյուններում՝ պատին ամրացվելու համար զարդանախշեր են արված»։