Արևմտյան Հայաստանում ստորգետնյա ռեսուրսների առումով ամենամեծ բազմազանությունն ունեցող Դերսիմում ամեն օր նոր հանքավայրեր են բացվում։ Այստեղ գործում են 145 հանքարդյունաբերական ծրագրեր, իսկ 60 կիլոմետր երկարությամբ Մնձուրի լեռները՝   հայտարարվել են հանքավայրեր:

2019 թվականին Դերսիմի 43500 հա տարածքի համար տրվել է հանքարդյունաբերություն իրականացնելու լիցենզիա։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ հանքարդյունաբերության և նավթի հարցերով գլխավոր տնօրինությունը շուտով մրցույթ կհայտարարի ևս 285 հանքավայրերի համար, որոնց կազմում են մտնում  Դերսիմի Փուլումուր գավառի երեք շրջաններ։ Այս հանքերում առկա են  բազմաթիվ ծանր մետաղներ, այդ թվում՝  ոսկի, լիգնիտ և ուրան, որոնք համարվում են բնությունը ոչնչացնող աղդեցիկ գործոններից մեկը՝ եթե սխալ կերպով են արտահանվում։