Համացանցում դեռ երեկվանից ակտիվ տարածվող տեսանյութի հերոսին փորձում էին գտնել բոլորը։ Ըստ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի՝ տեսանյութի կամավորականի անունը Տարոն էր։ Տարոն Հարությունի Անդրեասյանը Արարատի մարզի Մխչյան գյուղից էր, ընդամենը 26 տարեկան։ Համագյուղացիները պատմում են, որ պատերազմի լուրը լսելուն պես Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Տարոնը վերադարձել է հայրենիք ու կամավորագրվել։ Տարոնի ծառայակիցներից մեկն էլ նշեց, որ Տարոնը եղել է իրենց վաշտի հրամանատարը և երբ Սանասարից նահանջի հրաման են տվել, Տարոնը չի նահանջել և գնացել է առաջ։ Հայտնի տեսանյութի կադրերը տեսնելուց հետո հասկացել են, որ կամավորականն իսկապես Տարոնն է, քանի որ նման պահվածքը հենց նրան էր բնորոշ։ Տարոնի համագյուղացի Սուսաննա Գևորգյանը  պատմեց, որ զոհվելու օրը Տարոն Անդրեասյանը զանգել է հորն ու ասել, որ շրջափակման մեջ է ընկել, սակայն գերի չի հանձնվելու՝ նռնակով պայթեցնելու է իրեն։ 

Արևմտյան Հայաստանը իր զորակցությունն է հայտնում քաջ հայորդու ընտանիքին և հարազատներին, նշելով որ սա իսկապես խիզախություն է միայնակ մարտընչել մի քանի տասնյակ զինվորականաների հետ, ամեն գնով փորձելով պահեկ իրեն վստահված դիրքերը։ Տարոնի կատարածը սխրանք է, որը պետք է հիշեն սերունդները։