Քչերին է հայտնի, որ թագուհու և արքայական ընտանիքի ամենահաջող ու ամենատարածված լուսանկարների հեղինակը մեր հայրենակից աշխարհահռչակ լուսանկարիչ Հովսեփ Քարշն է։ Եղիսաբեթ 2–րդի լուսանկարները արտատպվել են տարբեր երկրների թղթադրամների, մետաղադրամների, դրոշմանիշերի ու տարբեր կրիչների վրա։ Առաջին անգամ թագուհուն նա լուսանկարել է 1943 թվականին, իսկ այնուհետև չորս անգամ՝ 1951, 1966, 1984 և 1987 թվականներին տարբեր լուսանկարչական շարքեր է ստեղծել թագուհու ու արքայական ընտանիքի անդամների համար։ 

Հովսեփ Քարշը ծնվել է 1908 թվականի դեկտեմբերի 23–ին՝ Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։  Ցեղասպանության ժամանակ ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թվականին ընտանիքով փախել են Հալեպ։ 

Այնուհետև Քարշը բնակություն է հաստատել Կանդայում: Նա հայտնի լուսանկարիչ է, լուսանկարել է Խրուշչովին, Բեռնարդ Շոուին, Ալբերտ Էյնշտեյնին, Հեմինգուեյին և այլոց։ Հատկապես հայտնի է նրա՝ Չերչիլին պատկերող լուսանկարը։ Հովսեփ Քարշը մահացել է 2002–ին՝ ԱՄՆ-ում:

Մի պահ պատկերացրեք, թե Արևմտյան Հայաստանը  ինչ մշակութային ժառանգություն կտար, եթե  չլիներ մեր բնիկ հողի վրա իրականացված ցեղասպանությունը։ Այսօր բոլորս հպարտանում են անվանի Մարդինցու կատարած աշխատանքով, սակայն շատ քչերն են հիշում, որ նրա ընտանիքը ունեզրկվել և ցեղասպանվել է։ Մարդիկ այսօրրշ խոսում են խաղաղության մասին, իսկ այդ  նույն մարդիկ կարո՞ղ են վերադարձնել 1․5 միլլիոն կորսված կյանքերը և խեղված ճակատագրերը։