2015 թվականին Տիգրանակերտի Սուր թաղամասում տեղի ունեցած բախումներից հետո 6 թաղամասերի հազարավոր տներ՝ ներսում գտնվող գույքի հետ միասին ավերվեցին։ Ամբողջ Սուրը պետության կողմից օտարվեց։

Բախումներից հետո շինարարական տեխնիկայով սկսեցին  քանդվել նաև այն տները, որոնք չէին վնասվել, և որոնց տերերը պարզապես  լքել էին իրենց տները՝ փախչելով ավելի ապահով վայր:

Տներում եղած իրերը, հագուստը և նույնիսկ սննդամթերքը բեռնատարներով տեղափոխվեցին մեկ այլ վայր և թաղվեցին մեծ փոսի մեջ: Այդ բեռնատարներում գտնում էին նաև պատմական Տիգրանակերտի տների քարե սյուները։

Այս իրավիճակը հանգեցրեց շրջանի ստորգետնյա և վերգետնյա պատմական հուշարձանների ոչնչացմանը։ Սուրի 6 թաղամասերի  քանդման ժամանակ հայտնաբերվել է նաև կնոջ անդամահատված դի։

Այսօր՝ բախումներից 7 տարի անց, քանդված տներից առաջացած տասնյակ հազարավոր տոննա շինարարական աղբի վայրը ծածկվել է խոտերով ու նմանվում է ամոթի հուշարձանի։

Սա տիպիկ թուրքական ձեռագիր է, զարմանալի չէ, երկիր որը կարող է վերացնել այլ ազգի բնիկ տարածքին պատկանող նշակութային կոթողները, տներն ի՞նչ են որ չավերեն։ Թուրքական կառավարությունը հստակ ծրագրով վերացնում է հայկական հետքը բնիկ հայկական տարածքներից, և եթե նման կերպ շարունակի և վերացնիի հայերի սարքած բոլոր շինությունները, կվերադառնա այն վիճակին, երբ այնտեղ կլինեն միայն մարգագետիններ, որտեղ քոչվոր ու անկիրթ թուրք չոբանները կսկսեն իրենց ոչխարներին արածեցնել։ Թուրքերն այն քոչվորնենրն են, ոոնք պատուհաս դարձան հայերի համար այն օրվանից, երբ նրանց ընդունեցինք հայկական բարձրավանդակ։