Հայաստանի Պատմության թանգարանը վերաբացեց  «Հնագույն մարդու հետքերով քարի դար» խորագրով մշտական ցուցադրությունը:

Ցուցադրության մեջ տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից քարեդարյան բարձրարժեք նմուշներ՝ գտնված Հայաստանի տարբեր հնավայրերից:  Ցուցադրության մեջ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում նաև 2008 թվականին «Արենի-1» քարանձավային համալիրի  պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը ըստ Կալիֆոռնիայի և Օքսֆորդի համալսարանների լաբորատորիաներում իրականացված քննության, թվագրվում է Ք. Ա 3600-3500 թվականներով: Հաջորդ փուլը նվիրված է լինելու բրոնզե դարաշրջանին, որի հետ կապված ներկայացվելու է բավական մեծ հավաքածու: