Western Armenia TV-ի եթերում Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը խոսեց սեպտեմբերի 28,29 և 30-ին Երևանում կազմակերպվող գիտաժողովի մասին, նշելով որ դա կազմակերպվում է Արևմտյան Հայաստանի խորհրդարանի կողմից։ Սեպտեմբերի 28-ին գիտաժողովը կանցկացվի Երևանի Դաբլ Թրի բայ Հիլթն հյուրանոցում, իսկ ելույթով հանդես կգան ԱՀՀ նախագահը, պատգամավորները և հատուկ հյուրերը։

Գիտաժողովի գլխավոր թեման Արևմտյան Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն են, որոնք հաղթահարելով պետք է հասնել Արևմտյան Հայաստանի տարածքների ազատագրմանը։ Վերջին 15 տարվա ընթացքում տարվող աշխատանքների շնորհիվ, հնարավոր դարձավ տարագիր հայության մեջ վերականգնել ազգային ինքնագիտակցությունը և հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը։ 

ԱՀՀ նախագահը հատկանաշական համարեց նշել, որ սա կազմակերպվում է խորհրդարանի կողմից ևս մեկ անգամ փաստելով, որ աշխարհի տարբեր երկրներից հավաքագրված պատգամավորները ստեղծել են մեկ կուռ համակարգ:

Leave a Reply