Թանգարանների միջազգային կոնգրեսին Ադրբեջանը հանդես է եկել հակահայկական ելույթով, իբր թե  թե հայերն են ադրբեջանական, մահմեդական, աղվանական ժառանգությունը վանդալիզմի ենթարկում:  ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը պատմեց, որ հայկական կողմը ցանկացել է կանխել այդ ելույթը, որն  այնուամենայնիվ, կայացել է:

Մշակութաբանի կարծիքով` Ադրբեջանը իր վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության հետ կապված մի «խորամանկ» քաղաքականություն է բանեցնում, որով փորձում է հայկականը ներկայացնել աղվանական եւ այլ ծագման, ամեն ինչ չէ, որ ուղղված է ոչնչացնելուն: Անդրադառնալով ադրբեջանցիների Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում կատարած «վերանորոգման» աշխատանքներին, մշակութաբանը կարծում է, որ փորձ է արվում այն ներկայացնել որպես ուղղափառ եկեղեցի:

Արևմտյան Հայաստանը արդեն բավականին երկար ժամանակ է աշխատանքներ է տանում միջզգային հարթոթյունում՝ կապված ադրբեջանական զեղծարարությունների հետ:Սա թուրք-ադրբեջանական տանդեմի հստակ ձեռագիրն է, որը ցեղասպանության տարիներից ի վեր իրականացվել է նաև Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում: