Սեպտեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց Խաչվերացի տոնը։ Վաղ առավոտյան, Նինոծմինդայից տասնյակ հավատացյալներ հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ ուղևորվեցին դեպի Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցի։

Մոտ 10կմ ձգվող ճանապարհը ուխտավորները ոտքով անցան։ Այնուհետև եկեղեցում մատուցվեց տոնական պատարագ: 

Արագյալը Նինոծմինդայի շրջանի միակ գյուղն է, որն ունի Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցի: Խաչի վեհացման տոնը նաև գյուղի տոնն է։ Արդեն ավանդական դարձած ուխտագնացությունը Տեր Արմաշ քահանա Պողոսյանը կազմակերպում է ամեն տարի: