Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են կահ–կարասիներ։ Որմնանկարների տակ այլ շերտեր են բացվել. պարզվել է` նախկինում տաճարը լի է եղել նկարազարդումներով։

Էջմիածնի Մայր տաճարում այս պահին բուռն վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարեվերջին, սակայն տաճարի վերաօծումը 2023-ին կլինի։

Այժմ մի խումբ մասնագետներ աշխատում են նաև Մայր տաճարի որմնանկարների վրա, որոնք նախ մաքրում են մրից ու կեղտից, իսկ հետո գունային լրացումներ անում։ Որմնանկարների վերականգնման աշխատանքներում ներգրավված են հայ մասնագետներ, իսկ նյութերն ու տեխնոլոգիան իտալական են։ 

Նման լայնամասշտաբ աշխատանք Մայր տաճարի կառուցումից ի վեր չի արվել։

Leave a Reply