Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը:

Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։  Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ։

Leave a Reply