Արևմտյան Հայաստանի Դերսիմ քաղաքի պատմամշակութային արժեքները աստիճանաբար գրանցվում են և  վերածվում զբոսաշրջային վայրերի։ 

Դերսիմում մշակութային արժեքները, ինչպիսիք են ամրոցները, շատրվանները, եկեղեցիները, դամբարաններն ու կամուրջները, որոնք լույս են սփռում պատմության վրա, գույքագրվում են գրանցման մեխանիզմի միջոցով:

Հայտնաբերել են 150 պատմական վայր և շինություն, այդ թվում՝ շատրվաններ, եկեղեցիներ, կամուրջներ, ամրոցներ և դամբարաններ:

Հազարամյա պատմության հետքերը կրող և պաշտպանված այդ կառույցները ներառվում են շրջագայությունների համար տարածաշրջան եկող զբոսաշրջիկների էքսկուրսիոն  ծրագրի մեջ։

Արևմտյան Հայաստանը մտավախություն է հայտնում, որ պատմական վայրերը դարձնելով զբոսաշրջային վայրեր, հնարավոր է զբոսաշրջիկների անզգուշությունից վնասվեն պատմական կառույցները, եթե վերակսկողություն չիրականացվի։ Մենք հետևում ենք այս նախաձեռնության զարգացմանը և ըստ դրա կտրվի համապատասխան գնահատական։