ԱՄՆ  պետքարտուղար  Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել է դադարեցնել Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:

Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Նա հայտնել է, որ պետքարտուղար Բլինկենը գիշերը զրուցել է Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանում ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի տարածքի հրետակոծման վերաբերյալ:

«Պետքարտուղարը Ալիևին հորդորել է դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ձգտում է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման»,-ասված է խոսնակի տարածած հաղորդագրությունում: