ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի և անվտшնգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիային:

«Շատ անհանգստացած եմ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով հարձակումներից, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների կապակցությամբ:ՆԱՏՕ-ն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և շտապ ապաէսկալացման կոչ է անում»,- թվիթերյան էջում գրել է Կոլոմինան: