Արևմտյան Հայաստանի Բյուրակնի Յայլադերե գավառի Քուրզե գյուղը, որտեղ  ժամանակին գյուղատնտեսությունը, անասնապահությունն ու մեղվաբուծությունը ծաղկունք էին ապրում, 1980թ. ամբողջովին դատարկվեց։ Մինչ 2021 թվականը այնտեղ մուտք գործելը արգելված էր, 2021 թվականին արգելքը հանվեց, որից հետո գյուղացիները կարող են կրկին այցելել իրենց հուշերում մնացած գյուղը։

31 տարի շարունակ ամայացած Քուրզե գյուղը  վերածվել է ավերակների, որի ճանապարհները նույնպես քանդված են։ Թեև պատկան մարմինները հայտարարում են, որ գյուղ մուտք գործելն արդեն ազատ է, այնուամենայնիվ ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ այնտեղ։

90-ականների ճնշումների պատճառով ամենաշատ թվով դատարկված գյուղերի առումով Դերսիմ նահանգը զբաղեցնում է առաջին տեղը։

1997 թվականի նոյեմբերին նահանգապետարանի տարածած արտակարգ դրության վերաբերյալ զեկույցի համաձայն՝ 1994 թվականին Դերսիմում տարհանվել է 183 գյուղ, 823 գյուղակ, 8 հազար 439 տնտեսություն, տեղահանվել է 41 հազար 939 մարդ։

Արևմտյան Հայաստանը շարունակում է արձանագրել նմանատիպ դեպքերը, որոնք ընդհանուր փաթեթով ներկայացվում են միջազգային տարբեր ատյաններում։ Ցաղասպանության հանդեպ լռությունը հանգեցրեց 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմին և Հայաստանյան սահմանին ծավալվող ռազմական գործողություննորին։