Սեպտեմբերի 10-ից 12-ը Պարիս Հերունու աստղադիտակի հարևանությամբ կայացավ էլեկտրոնային երժշտության փառատոնը, որին խոչընդոտելու համար կազմավորվել է նախաձեռնություն՝ Քարահունջ հայագիտական կենտրոն հասարակական կազմակերպության առաջնորդությամբ։  Նանա Հերունին նշեց, որ փառատոնի չեղարկաման համար  մի քանի կարևոր պատճառներ կային, այն որ դա ապօրինի է տեղի ունենում, քանի որ Պարիս Հերունու աստղադիտակը պատմամշակութային պահպանվող արժեքների ցանկում է և հատուկ պահպանության կարիք ունի, որտեղ չի կարելի նման միջոցառումներ կազմակերպել, նաև այնտեղ միջոցառման կազմակերպիչների կողմից իրականացվել է անթույլատրելի շինարարություն, որը արգելված է պատմամշակությաին արժեքների պահպանաման օրենք համաձայն։

Նախաձեռնությունը դիմել է բազմաթիվ պետական և ոչ պետական կառույցներին այս խնդրի լուծման համար, սակայն լուրջ աշխատանքներ չեն իրականացվել, որի արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող այս աստղադիտակը մատնվել է անտերության։