Ոչ մի հանգամանք չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթ ու անսակարկելի հիմքով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումից: 

Այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում  կատարած գրառման մեջ նշել է  Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը : «Սիրելի՛ հայրենակիցներ Արցախը չի կարող և չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ, նախ, Արցախի ժողովուրդն է որոշում իր սեփական ճակատագիրը սեփական հայրենիքում, և, երկրորդ, մենք ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկելու ժողովուրդ  չունենք: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հիմա էլ վերահաստատում ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում: Մյուս կողմից, հարկ է բոլորս գիտակցենք, որ այս դժվարին իրավիճակում մեր պայքարի ուղին երկար է և լի մարտահրավերներով, սակայն, վստահ եմ, համազգային ջանքերով մենք ի վերջո հասնելու ենք մեր նպատակներին», ասված է գրառման մեջ:

Արևմտյան Հայաստանը բազմիցս ասել է, որ Արցախը  ընդհանուր Հայաստան պետության մի մասն է, որը բնակեցված է հայերով, ովքեր դարեր շարունակ եղել են տեղի բնիկները։ Արևմտյան Հայաստանը շարունակում է իր կապերն օգտագործել, միջազգային հանրությանը տեղյակ պահելու ներկա իրադրության վերաբերյալ, ընդգծելով Ադրբեջանի կողմից ծավալող պատերազմական ագրեսիան ՀՀ սահմաններին։