Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Էդրին Նազարյանի ջանքերով ընդունվել է ապրիլի 24-ը՝ որպես Հայերի ցեղասպանության հիշատակի օր դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը։

 Այս մասին հայտնում է Armenian Weekly-ն։

Օրենքը ենթադրում է, որ այսուհետ ամեն տարի ապրիլի 24-ին փակ են լինելու Կալիֆորնիայի համայնքային քոլեջներն ու հանրային դպրոցները, իսկ պետական աշխատողները կունենան վճարվող հանգստի հնարավորություն։

Արևմտյան Հայաստանը բարձր է գնահատում բարեկամական երկրի նման պահվածքը, քանի որ սա ևս վերբերմունք է արտահայտում Արևմտյան Հայաստանի բնիկների հանդեպ։