Western Armenia TV-ի եթերում Շուշի հայրենակցական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը խոսեց սեպտեմբերի 13-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններից, ընդդեմ ՀՀ սուվերեն տարածքի, դրանք փոխկապակցելով Արցախյան խնդրի հետ։

Անդրադարձ կատարեց նաև ՀԱՊԿ-հայտարարությանը, նշելով որ Հայաստանը առաջնայինը պետք է առաջնորդվի պետական շահով, իսկ զինվորները հերոսաբար պաշտպանեն իրենց հարենիքը։  Նա կարևորեց նաև արաբական աշխարհի պետությունների ներգրավվումը այս խնդիրների լուծման հարցում, քանի որ նրանք մեծամասամբ ունեն հակաադրբեջանական և հակաթուրքական դիրքորոշում։

Հայաստանի Հանրապետությունը արածաշրջանում ունի կամուրջի դերակատարություն, որը շատ լրջորեն կարող է օգտագործվել դիվանագիտության մեջ։