Վարշավայի հոգևոր բարձրագույն ճեմարանի ռեկտոր Վոյցեխ Բարտկովիչի գլխավորած լեհական պատվիրակության այցը Բաքու, որն ավարտվել է սեպտեմբերի 14-ին, առիթ է տվել Ադրբեջանին հավատացյալ լեհերի միջոցով վերականգնել իմիջը։Ցուցադրելով հանդուրժողականությունն ու համերաշխությունը՝ քրիստոնեական և ալբանական տաճարներ այցելությամբ։ Լեհերը եղել են Բաքվի կաթոլիկյան Ս. Մարիամ եկեղեցում, ինչպես նաև Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում։ Նախկինում գրել էինք, թե արդեն մեկ տարի է Բաքուն շրջանառում է այս փաստը՝ իր հյուրերին հայկական այս սրբավայրն ուղեկցելով, իսկ լրատվականներ նշում, որ դրա պահպանման համար լուրջ միջոցներ են ծախսվում։

Այս արհեստածին պետությունը, որին քաղաքակիթ աշխարհում անվանում են ադրբեջան, իրական ագրեսոր է, որը ոչ միայն չի խնայում իր երկրում ապրող քաղաքացիների կյանքը՝ նրանց մղելով պատերազմի, այլև իր արկածախնդրության պատճառով ավերածությունների և անմեղ զոհերի պատճառ է դառնում Հայաստանի տարածքում։ Արևմտյան Հայաստանը խստորեն դատապարտում է օկուպանտ ադրբեջանի ցանկացած գործողություն, որը վտանգում է ՀՀ-ի, Արևմտյան Հայաստանի և Արցախի բնակչությանը։

Leave a Reply