ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ և  ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Առանձնահատուկ ընդգծվել է, որ Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։

«ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և միջազգային հանրության, այդ թվում Միացյալ Թագավորության կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը հավելել է, որ Ադրբեջանն ուժի միջոցով իր առավելապաշտական նպատակներին հասնելու փորձերով տորպեդահարում է տարածաշրջանում կայունության և խաղաղություն հաստատելու հայկական կողմի ջանքերը:

Leave a Reply