ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստում հորդորեց ՄԱԿ-ին տեր կանգնել միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պատասխանատվությանը՝ պահանջելով Ադրբեջանից անպահաղ դուրս բերելու իր ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Մարգարյանն իր ելույթում ասաց. «Մենք դիմում ենք Խորհրդին՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն տեր կանգնելու իր պատասխանատվությանը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Ադրբեջանը դեռ պետք է պահպանի իր մարդասիրական պարտավորությունները՝ հայ ռազմագերիների նկատմամբ, բարեխղճորեն պարտավորվի պահպանել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը…»:

Ապա ներկայացուցիչը հավելեց՝ Հայաստանը խստորեն հորդորում է Անվտանգության խորհրդի անդամներին ներգրավված լինել այդ հարցով և  հրատապ նիստի արդյունքում շոշափելի արդյունքների հասնել։

Հավելենք, որ Արևմտյան Հայաստանի ԱԳ նախարար Լիդիա Մարգոսյանը նույնպես դիմել էր ՄԱԿ-ին, որի պատասխանը շատ հստակ էր։ Այնուհետև ՄԱԿ-ում  Իրանի, Հնդկաստանի Ֆրանսիայի և մի քանի այլ երկրներ հնչեցրեցին հստակ գնահատականներ, որոնք ի շահ Հայաստանի էին։