Հայաստանի ազգային կինոակադեմիան «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին Հայաստանի կողմից առաջադրվելու համար ընտրել է ռեժիսոր Իննա Սահակյանի «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ֆիլմի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Այժմ, առավել քան երբևէ, կարևոր է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ձայները, ինչպես Ավրորայինը, լսելի դառնան»,-ասվում է տեքստում:

«Արշալույսի լուսաբացը» ստեղծվել է «Բարս Մեդիա»-ի կողմից (Հայաստան), Gebruder Beetz Filmproduktion-ի (Գերմանիա) և Artbox Laisvalaikio Klubas (Լիտվա) հետ համատեղ արտադրությամբ։ 

«Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այլ ֆոնդերին, դրամաշնորհներին և հիմնադրամներին, ովքեր օգնել են այս ֆիլմի արտադրությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արևմտյան Հայաստանը հպարտությամբ է ընդգծում այս կարևոր ֆիլմի՝ Օսկարին մասնակցելու հնարավորությունը։ Սա ևս մել մեծ հնարավորություն է աշխարհին պատմել թե ինչպես թուրքերը հայկական բնիկ տարածքներում կոտորեցին և տեղահան արեցին հայերին։