Ռումինիայում ավարտին մոտեցող շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը սև խաղաքարերով մրցել է Լեհաստանի ներկայացուցիչ Մարտինա Վիկարի հետ և հաղթանակ տարել՝ ժամանակից շուտ ապահովելով աշխարհի չեմպիոնի կոչումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։ Մարիամ Մկրտչյանը 10 տուրերում էլ հաղթել է և 10 միավոր ունի իր ակտիվում: Առաջնության ավարտին 1 տուր է մնացել: Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս մինչև 14, 16 և մինչև 18 տարեկանների խմբերում:   Աշխարհի պատանեկան առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 17-ին: 

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է շախմատիստուհուն, հայ ժողովրդի անունը բարձր պահելու համար։

Leave a Reply