Տիգրիսի հովիտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառելու աշխատանքները երկար ժամանակ ընթացքի մեջ են։ Չնայած սրան, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարությունը օգոստոսի 23-ին Սիլվանի կամրջի և Տիգրանակերտի պատմական 10-ակնանի կամրջի միջև ընկած Տիգրիսի հովիտը                   հայտարարել է «բնակարանաշինարարության համար նախատեսված տարածք»:

Նշենք, որ այստեղ են տարածվում 8000-ամյա Հևսելի այգիները։ 

Հևսելի այգիները որպես բնակատարածք ծառայեցնելու և Տիգրիս գետում ՀԷԿ կառուցելու նախագծերը  բողոքի մեծ ալիք են առաջացրել բնակչության և որոշ պաշտոնյաների շրջանում։ Այս կապակցությամբ «Միջագետքի բնապահպանական շարժում» կազմակերպությունը  երթով բողոքի ակցիա կկազմակերպի։ Տիգրանակերտի քաղաքապետ Օսման Բայդեմիրը իր հերթին կհանդիպի նախարարության պաշտոնյաների հետ։ Դրական արձագանք չլինելու դեպքում կձեռնարկվեն իրավական ​​միջոցներ։

Տիգրանակերտի հարավ-արևմուտքում՝ Տիգրիսի հովտում գտնվող 700 հեկտար տարածք զբաղեցնող Հևսելի այգիները՝ իրենց բուսականությամբ ու գեղեցկությամբ հանդիսանում են քաղաքի «թոքերը» և խորհրդանիշը:

Փաստորեն, Հևսեելի այգիները, Տիգրիսի հովիտը և 10-ակնանի կամրջի շրջակայքը հայտնվել են թակարդում և տնօրինվում են  որպես անձնական սեփականություն։