ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում՝ «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում ելույթ է ունեցել։ Փելոսին նշել է, որ ինքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն է, որ այցելում է Հայաստան: «Ես հիմա կանգնած եմ երկու երկրների դրոշների մեջտեղում, սա փաստում է Հայաստանի հետ մեր գործընկերությունը»,-ասել է Փելոսին:

Փելոսին ընդգծել է՝ շատ հպարտ են, որ ի վերջո կարողացան ընդունել Հայերի ցեղասպանության մասին բանաձևը: «Ջո Բայդենը Հայաստանի բարեկամն է, և մենք հպարտ ենք, որ նա ստորագրեց, նաև ՀՀ վարչապետին հրավիրեց ժողովրդավարության գագաթնաժողովին, որը շատ կարևոր իրադարձություն էր: Այստեղ եմ ես՝ ասելու, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը: Եվ մենք դժվարին պահերին հայ ժողովրդի կողքին ենք, երբ պայքար է ընթանում ժողովրդավարության և ավտոկրատիայի միջև։ Հայաստանն այն վայրն է, որտեղ  մենք կարող ենք այս հակասություններին ակնառու տեսնել»,-ընդգծել է Փելոսին:

Leave a Reply