ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։ Այս մասին Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։ 

«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակները բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու»,- ասել է Էշուն։ 

Leave a Reply