ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։

«Քարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիեւին կոչ է պահպանել հրադադարի ռեժիմը, դուրս բերել ռազմական ուժերը եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել՝ խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։