ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը:

«Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը  և ապրող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում»,- ասվում է գրության մեջ: 

Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների ապրելավայրն են, կարևոր միջանցք են այդ տեսակների միգրացիայի համար։

Արևմտյան Հայաստանը դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, որը հանգեցրեց մարդկային կորուստների, այնպես էլ բնապահպանական մեծ աղետի։ Մենք անընդունելի ենք համարաում թշնամու կողմից մարդու իրավունքների  այս կոպտագույն խախտումները, որոնք ողողված են ռազմական մի շարք հանցագործություններով։