Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Վերսալ քաղաքում մասնակցեց Հայերի ցեղասպանության զոհերի և հանուն Ֆրանսիայի զոհված հայ մարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրման 10-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերը, Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր վարդապետ Գրիգոր Խաչատրյանը, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Շառլ Ռոդվելը, Հայազգի նախկին մարտիկների և դիմադրության շարժման մասնակիցների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախագահ Անտուան Բաղդիկյանը, ինչպես նաև ֆրանսիական տեղական իշխանությունների և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Վերսալի քաղաքային իշխանություններին՝ հայ-ֆրանսիական բազմադարյան բարեկամությանն ուղղված շարունակական ջանքերի համար։ Նա ընդգծեց, որ Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց հայ ժողովուրդը վերստին, իր պատմական բնօրրաննում կանգնած է գոյութենական սպառնալիքի առջև։ 

Ֆրանսիան մշտապես եղել և մնում է հայ ժողովրդի կողքին որպես բարեկամական պետություն, և ՀՀ-ն պետք է շարունակիիր դիվանագիտական կապերը խորացնելա այս երկրի հետ։