Հայաստանում սեպտեմբերի 28-ին Սունդուկյան թատրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա թատերական պաստառների միջազգային մրցույթ-փառատոն։ Փառատոնին կմասնակցի 177 արվեստագետ՝ 29 երկրից, ցուցադրվելու է 406 աշխատանք։

«Սա երբևէ չլսված արդյունք է, երբ որևէ կառույց, կազմակերպություն նախաձեռնում է միջազգային  փառատոն, որին այսպիսի մասնակցություն է լինում: Ու մենք դրան հասանք»․ասաց Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Մրցույթին մասնակցող աշխատանքները կգնահատի Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից ժամանած միջազգային ժյուրին։ Փառատոնի ոչ մրցութային հարթակում ներկայացվելու են նաև ազգային ակադեմիական թատրոնի 100 տարիների լավագույն պաստառները։