Հունաստանի Ատտիկայի նահանգապետ Գիորգոս Պատուլիսը հայտարարություն է տարածել` խստագույնս դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։

Հայտարարության հայերեն թարգմանությունը տեղ է գտել Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջում, որտեղ մասնավորապես ասվում է․«Միջազգային իրավունքի կանոնների հանդեպ հարգանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերի լուծման միակ ճանապարհն է։ Ես անձամբ որպես Ատտիկայի մարզպետ, դատապարտում ենք ցանկացած բռնություն՝ անկախ, թե որտեղից է այն բխում: Ադրբեջանի նոր ներխուժումը Հայաստան՝ նրանց միջև պատերազմի ավարտից և զինադադարի համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ տարի անց, բացի հարյուրավոր մարդկային կյանքերի անարդարացի կորստից, հանդիսանում է լրացուցիչ սպառնալիք մեր տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգությանը։ Ամբողջ միջազգային հանրությունը, հատկապես արևմտյան աշխարհը և ԵՄ-ն, բայց նաև նախորդ հակամարտության հրադադարի համաձայնագրում որպես երաշխավոր ստորագրած պետությունները, պետք է դատապարտեն Ադրբեջանի ագրեսիան, գործնականում կանգնեն Հայաստանի կողքին և պարտադրեն հարգել միջազգային իրավունքի կանոնները»:

Արևմտյան Հայաստանը իր երախտագիտությունն է հայտնում հույն ժողովրդին այս կարևոր պահին ՀՀ-ին աջակցելու համար։ Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստանի տարածում տեղի բնիկների՝ հայերի հետ ապրել են նաև հույներ, որոնք ևս ցեղասպանության են ենթարկվել 1900 ական թվականներին։

Leave a Reply