Նյու Յորքում ավարտվել է Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Հանդիպման մեկնարկին՝ լրագրողների ներկայությամբ, ուղերձով հանդես է եկել միայն պետքարտուղարը:

Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են: Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ։

Նախարարը կարևորել է հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին շուտափույթ հայրենադարձելու անհրաժեշտությունը:

Արևմտյան Հայաստանի տեակետը մեկն է, թուրք-ադրբեջանական տանդեմը պետք է լքի իր իսկ կողմից օկուպացված տարածքները, և բնիկ հայերը հնարավորություն ունենան վերադառնալ իրենց հայրենիքը։ Արցախում և Արևմտյան Հայաստնում ապրող հայերը միայն դա կարող են քնննարկել դիվանագիտական սեղանի վրա, և ըստ դրա ներկայացնել այն ապացույցները, որոնք այս բռնազավթիչ երկու երկրներին՝ Թուրքիայի և Ադրբեջանին լիովին կբացահայտեն միջազգային հանրության առջև։