Այսօրվա բառապաշարով նշանակում է, որ այսօր գիտնականների հիշատակման և մեծարման օրն է: 

Իրականում, ՄՈԳ գիտնական է նշանակում, բայց ցավոք քրիստոնյաների ներխուժումից հետո եկեղեցին աղավաղեց մոգի իրականէությունն ու իմաստը և հետո հեշտությամբ կոտորեց մեծ մասին: Դա շատ լուրջ վնաս հասցրեց ազգին, որովհետև հիմնականումմոգերն էին զբաղվում բժշկությամբ, մաթեմատիկայով, քիմիայով ու ֆիզիկայով, մի խոսքով խորացված գիտությամբ, որոնցկոտորելով ազգը զրկվեց իր գիտությունից: Թշնամին միշտ այդպես է գործում, ինչպես եղավ ցեղասպանության ժամանակ հայմտավորականներին կոտորելու փաստը: Հետևաբար եկեք նախ հիշենք և մեծարենք ազգի իմաստուն մոգերի հիշատակը, ովքեր հարուստ ժառանգություն թողեցին մեզ, և միևնույն ժամանակ մեծարենք այսօրվա գիտնականներին ու կարևորենք նրանց կատարած մեծ գործը: Հայկազունների հավատամքն ու ուսմունքը հիմնված է գիտության և ոչ վերացական հեքիաթների ու առասպելների վրա: Ցավոքայսօր էլ կան ոմանք, որ ազգայինի անվան տակ կրկին վերացական հեքիաթներով են խաբում ազգին և որովհետև իրենքգիտությունից զուրկ են, ազգին էլ են տանում այն ճանապարհով, որը գոնե գիտական հիմքեր չունեն:

Դարերի ընթացքում Հայկազուն Արեւորդիները հավատարիմ մնալով Նահապետերի հորդորներին, կենտրոնացրեցին մոգացդպրոցները, որը այսօր հայտնի է «ԱՐԱՄԱԳԻ» մոգաց դպրոց: Դպրոցի պատմության մասին կարդացեք ներքևի հղումներում:

 Շնորհավոր Մոգաց հիշատակման օրը, հատկապես այսօր «ԱՐԱՄԱԳԻ» մոգաց դպրոցի հարյուրավոր ուսանողներին, ովքեր վառեն պահում իրենց նախնյաց գիտությունը:   Հ.Գ. «ԱՐԱՄԱԳԻ» մոգաց դպրոցի 6-րդ խումբը իր դասերը կսկսի սեպ.23-ին: Ցանկացողները իրենց հայտերն ուղարկեննամակով, որից հետո ընդունելության կարգը կանցնեն:

 Հայկազուն Արեւորդիների համայնքի Քրմաց Դաս ՔՈՒՐՄ ՅԱՐՈՒԹ ԱՌԱՔԵԼԵԱՆ