Երեկ՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, Արգենտինայում բնակվող «Արևմտյան Հայաստանի եղբայրները» Բուենոս Այրեսի «Viejo Agump/Old Club»-ում կազմակերպել էին մեծարանքի երեկո՝ ի նշան հարգանքի իմ  շատ սիրելի հայ բանաստեղծ և գրող Ռայմոնդ Բերբերյանի։

Այս առիթով հավաքված ներկաներից մեկը ընթերցեց Բերբերյանի մի քանի բանաստեղծությունները, որից հետո Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդարանի արգենտինացի ներկայացուցչի եւ Արգենտինայում Արեւմտյան Հայաստանի գլխավոր հյուպատոսի կողմից նրան  հանձնվեց «Հայաստանի պատվավոր անդամ» վկայականը և քաղաքացիության վկայական (հայկական անձը հաստատող փաստաթուղթ)։

Ռայմոնդ Բերբերյանը տարիներ առաջ  ինձ՝ Գիլերմո Կարամանյանիս  ընդունել է որպես  «Հերմանիտո/Փոքր եղբայր»։ Կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ ես նրա հրատարակությունների հավատարիմ աջակիցն ու երկրպագուն եմ, ինչպես նաև՝ Շեքսպիրի լեզվով նրա մի քանի հրատարակությունների նվիրյալ թարգմանիչն ու հրատարակիչը։ Ես էլ իմ հերթին հարգանք եմ  մատուցել նրան՝ իմ ներկայությամբ և նվիրվածությամբ:

Երկար կյանք քեզ՝ ՄԱԵՍՏՐՈ Ռայմոնդ Բերբերյան։

Գիլերմո Կարամանյան

Leave a Reply