Այսօր (Արևելյան) Հայաստանի Հանրապետության անկախության տոնն է։ Անկախության տոնը Հայաստանում նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին։ 

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն խորհուրդը ընդունել է Արևելյան Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ (Արևելյան) Հայաստանի Հանրապետությունը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին։ (Արևելյան) Հայաստանը լիակատար անկախություն է ձեռք բերել նույն տարվա դեկտեմբերի 26-ին՝ ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում։ 

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և (Արևելյան) Հայաստանի բոլոր քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր հինգ տարին մեկ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ։ Այս տարի, սակայն, չեղարկվել են բոլոր տոնական միջոցառումները Ադրբեջանի նախահարձակ գործողությունների պատճառով ստեղծված լարված իրադրության պատճառով: 

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչվել է 1920 թվականի հունվարի 19-ին։