Արևմտյան  Հայաստանի այս գավառը վարչականորեն մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում և համարվում էր նրա 20-րդ գավառը։ Շարուրը մինչև V դարը եղել է Հայոց արքունի կալված-գավառը։ Արաբական տիրապետությունից ազատագրելուց հետո հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը Շարուրն ընծայել է Սյունյաց իշխաններին։ Թաթար-մոնղոլական, իսկ այնուհետև թուրքմենական ցեղերի ասպատակումներից հետո Շարուրը որպես նախիջևանյան խանության գավառ, պարսկական տիրապետության ժամանակ գտնվել է նրա իշխանության ներքո։ 1828 թ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Շարուրը Նախիջևանի մյուս գավառների հետ մտել է Ռուսաստանի կողմից կազմված Հայկական մարզի, ապա՝ 1849 թ. Երևանի նահանգի մեջ։ Նախիջևանի խորհրդայնացումից և 1924 թ. այն որպես ավտոնոմ հանրապետություն կազմավորվելուց հետո՝ մինչև 1930 թ., պատմական գավառի տարածքը 1316 կi8մ2 մակերեսով կոչվել է Շարուրի շրջան, 1930—1966 թթ. Նորաշենի շրջան, իսկ 1966 թ. այն վերանվանվել է Իլյիչի շրջան։ 

Գավառի տարածքն ու բնակատեղերն արևմուտքից եզերվում են Արաքս գետով, արևելքից գավառը սահմանակից է Վայոց ձորին, հարավ—արևելքից՝ Նախճավան, իսկ հյուսիսից Ոստան գավառներին։ Պատմական աղբյուրներում Շարուրի մասին հնագույն վկայություններից մեկը Մ. Խորենացու պատմությունն է:

Շարուրի պատմաճարտարապետական հուշարձանների գերակշռող մասը ավերվել է մինչև XIX դ. վերջերը, իսկ մնացած կանգուն և կիսախաթար, ավերակ հուշարձաններն էլ աստիճանաբար ավերվել են մինչև 1950-ական թվականները։

Արևմտյան Հայաստանը ցավով է արձանագրում, որ տարիների ընթացքում տարբեր բարեկամ և ոչ բարեկամ պետությունների կողմից բզկտվել են հայկական տարածքները, դրանք ընծա հանձնելով այլ երկրների։ Մեր կոչն է միասնական պայքարել մեր տարածքների և մեր իրավունքների համար։

Leave a Reply