Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված 36-ամյա Անուշ Աբետյանը երեք անչափահաս երեխա ունի՝ 16 տարեկան դուստր եւ 15 ու 4 տարեկան որդիներ։ Անուշը ծնունդով Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից էր:

Ամուսնանալուց տարիներ անց ընտանիքի հետ տեղափոխվել էր Երեւան, իսկ մեկ տարի առաջ՝ Ջերմուկ։ Հենց այդ ժամանակ էլ ծառայության էր անցել Զինված ուժերում՝ որպես պայմանագրային զինծառայող, եւ ծառայում էր Ջերմուկի զորամասում։ Տեղեկությունը «Հայկական ժամանակին» փոխանցեց Մրգաշատ համայնքի ղեկավար Մարատ Հովհաննիսյանը:

Նրա եղբայրը նշեց, որ քրոջ անչափահաս երեխաներն առայժմ իր խնամքի ներքո են: Նաեւ պատմեց, որ Անուշը Ջերմուկում ապրելուց հետո է որոշել զբաղվել իր սիրելի զբաղմունքով, նպատակ ուներ բարձրագույն զինվորական կրթություն ստանալ: 

Անուշ Աբետյանը զոհվել է հերոսաբար՝ մինչեւ վերջ կատարելով իր սահմանադրական եւ ծառայողական պարտքը: 

ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը  իր ցավակցությունն է հայտնում Անուշ Աբետյանի և մյուս զինվորականների ընտանիքիներին և հարազատներին, նշելով որ Անուշը իսկական հայուհի էր, ով իր մեջ կրում էր Արևմտյան Հայաստանի ուժն ու զորությունը։ Նա հերոսաբար զոհվեց պատվո դաշտում որպես հայուհի։