Western Armenia TV-ի եթերում  Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Սիմոն Տարոնյանը ներկայացրեց մանրամասներ սեպտեմբերի 28-ից 30-ը Երևանում ԱՀՀ խորհրդարանի կողմից կազմակերպվող  գիտաժողովից։ Խոսեց դրա կարևորությունից և այն առանցքային թեմաներից, որոնք ենթակա են քննարկման։ Պարոն Տարոնյանը ի լրումն սրա, անդրադարձավ նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից  ՀՀ -ի դեմ սանձազերծված պատերազմին, որը որակեց մարդու իրավունքների կոպտագույն խախտում, ինչին զոհ գնացին զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք և կամավորականներ։ Նա դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան և սանձազերծած պատերազմը, համախմբվածության կոչ արեց համայն հայությանը։

https://youtu.be/I4x2NCBGdWA