Եվրախորհրդարանի պատգամավոր Չինցիա Բոնֆրիսկո․

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ եվրոպական լռությունը, այս օրերի զինադադարից հետո չպետք է դառնա բախումների ժամանակ կատարվածի մեղսակիցը նույնպես։ Ռազմաճակատից մեզ են հասնում հայ կին զինծառայողների նկատմամբ բռնությունների և խոշտանգումների ռազմական ծանր հանցագործությունների ցուցմունքներ, տեսանյութեր և պատկերներ, որոնք անհապաղ պետք է ճշտվեն մեր հիմնարկների քննչական հանձնաժողովների կողմից։ Չեմ կարծում, որ Եվրոպան ցանկանում է հայկական ժողովրդավարությունը գնահատել ավելի պակաս արժանի:

Նենսի Փելոսիի այցը Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիր, մեզ հստակ կերպով հասկացնել է տալիս, որ այս դեպքում նույնպես մեզ անհրաժեշտ է ճշմարտությունն ասելու քաջություն։ Հայաստանի հետ մեր հարաբերությունները քաղաքական և տնտեսական դաշտից հեռու են գնում։ Արդարև, մենք կապված ենք ընդհանուր մշակութային արմատներով, քրիստոնեության ակունքներին, որոնց վրա հիմնված է մեր մտածողությունը, մեր պահանջը ունենալ մի աշխարհ, որտեղ բոլոր անհատներն ունեն հավասար արժանապատվություն:

Այդ իսկ պատճառով պահանջում ենք, որպեսզի Եվրամիությունը գտնի դիվանագիտական ​​լուծում, որի նպատակը կլինի բոլորի համար կայուն և տևական խաղաղությունը: 

Արևմտյան Հայաստանը կարծում է, որ Եվրամիությունը իր հստակ դերակատարումը պետք է ունենա այս և բազմաթիվ այլ խնդիրների լուծման հարցում։ Պետք է առաջնային հարց դառնա մարդու իրավունքների խախտմանը վերաբերող ցանկացած թեմա։