Արևմտյան Հայաստանի Մալաթիայի Աքչադաղ գավառում 1750 բարձրության վրա գտնվող 80 մետր խորությամբ քարանձավը մարդկանց շրջանում կոչվում է «վախի քարանձավ»։

Հայտնի է, որ ոչ ոք չի տեսել քարանձավի հատակը, որտեղ բնակվում են այնպիսի վայրի կենդանիներ, ինչպիսիք են գայլը, աղվեսը, ոզնին և չղջիկը։ Քարանձավ կարելի է հասնել մոտ 3 կիլոմետրանոց դժվարին ճանապարհ հաղթահարելուց հետո: Քարանձավում առկա են երկու մեծ “սրահներ”, որտեղ էլ բնակվում են վայրի կենդանիները։

Քաղաքացիները վախենում են այցելել այս առեղծվածային վայրը։ Շրջակայքի զառիթափ կառուցվածքի պատճառով շատ դժվար հասանելի քարանձավը ցանկության դեպքում  կարող է վերածվել զբոսաշրջության վայրի։ 

Leave a Reply