Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ սեպտեմբերի 18-ին Ֆուկուշիմա պրեֆեկտուրայի Մինամիայձու քաղաքում անցկացվել է հայկական մշակույթի փառատոն, որը նվիրված է եղել Հայաստանի Հանրապետության անկախության օրվան, ինչպես նաև ՀՀ և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Փառատոնի շրջանակներում կայացել է հայ և ճապոնական փոխանակումներին նվիրված համերգ, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանի պատմությանը, զբոսաշրջությանը և մշակույթին վերաբերվող տարբեր նյութեր, Ճապոնիա ներկրվող հայկական ապրանքներ և այլն:

Միջոցառման ավարտից հետո քաղաքապետարանի կողմից կազմակերպված ընդունելությանը ելույթով հանդես է եկել դեսպան Արեգ Հովհաննիսյանը: ՀՀ դեսպանը նշել է, որ ս.թ. սեպտեմբերի 12-ից 13-ը Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում գուցե նպատակահարմար էր հետաձգել միջոցառումը, սակայն, հաշվի առնելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են վերացնելու նաև հայկական մշակույթը, վերոնշյալ փառատոնը անհրաժեշտ էր անցկացնել՝ ի հակազդումն Ադրբեջանի հիշյալ մտադրություններին և վերջինիս հայատյաց քաղաքականությանը:

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Ճապոնիայի կողմից կատարվող այս քայլը։

Leave a Reply