Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ ԱՀՀ Ազգային ժողովի 34-րդ նիստը, որին մասնակցում էին պատգամավորներ տարբեր երկրներից։ ԱԺ նիստին բացման խոսքով հանդես եկավ ԱՀՀ նախագահ Արմենակ Աբրահամյանը, այնուհետև քննարկման դրվեց ԱԺ օրակարգը, որն ընդունվեց միաձայն։ Օրակարգի կետերից էին ԱՀՀ ԱԺ-ի  ներքին կանոնակարգին վերաբերող աշխատանքների ընթացակարգը, արտաքին հարցերի քննարկումը և Արևմտյան Հայաստանի Հանրապետության  Ազգային Ժողովի՝ սեպտեմբերի 28,29,30-ին  կայանալիք  կոնֆերանսին առնչվող հարցերը:

Նիստի վերջում ԱԺ պատգամավորները  որոշեցին հետաձգել հաջորդ նիստը՝ Երևանում կայանալիք կոնֆերանսին մասնակցելու պատճառով։ ԱԺ 34-րդ նիստը վարեց ԱԺ նախագահ Նելլի Հարությունյանը։

Leave a Reply