Հայաստանի Հանրապետության  արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում  Նյու Յորքում հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման գործում բարձր տեխնոլոգիաների դերակատարության վերաբերյալ: 

Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։

Արևմտյան Հայաստանը դրական է գնահատում Արևելյան Հայաստանի այս քայլերը, սակայն հիշեցնում ենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմը Արցախի բնիկ տարածքում՝ ցեղասպանության շարուակությունն է, այն ցեղասպանության՝ որ 1900 ականներին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի բնիկ տարածքներում՝ բնիկ ազգի՝ հայի հանդեպ, ինչի համար մինչ այժմ իրեն Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդ հորջորջող Թուրքիան պատասխանատվության չի ենթարկվել և շարունակում է բառնազավթված պահել Հայաստան պետության զգալի հատվածը: Նույնը կատարվեց 2020-ին, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը հարձակվեց Արցախի վրա, սպանելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց: 

Leave a Reply