Western Armenia TV-ի եթերում Շուշի հայրենակցական միության նախագահ, պատմաբան Աշոտ Հարությունյանը ներկայացրեց իր տեսակետը՝ ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների վերաբերյալ, որը պատճառահետևանքային  կապ ունի նաև Արևելյան Հայաստանի հանդեպ սանձազերծված վերջին պատերազմի հետ: Նա նշեց, որ ռազմական այն հնարքները որոնք այժմ Ուկրաինան կիրառում է պատերազմի ընթացքում, դրանք հայերի կողմից մշակված տեխնիկաներ են որոնք կիրառվել են ինչպե՛ս Արևմտյան Հայաստանի, այնպե՛ս էլ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Սա է պատճառը,որ Ուկրաինան դիմակայում է Ռուսաստանի նման գերհզոր պետությանը:

Անդրադարձ կատարեց նաև հայկական բանակում դեռևս 1990-ականներին ներդրված ռուսական բանակի մոդելին, որը ըստ պատաբանի չի համապատասխանում հայկականին, և մեր բանակը պետք է մշակի և ունենա սեփական մոդելը, որը լավագույնս կարդարացնի  իրեն այս տարածաշրջանում: